Ովքե՞ր են Արամուսում ոչ սթափ վարորդի կողմից վրաերթի ենթարկված 6 զինծառայողները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Ապրիլի 5-ին Կոտայքի մարզում՝ Արամուս գյուղում, մահվան ելքով վրաերթի ենթարկված ՀՀ ՊՆ N զորամասի 2 զինծառայողների և 4 վիրավորների ինքնությունը պարզվել է, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ վրաերթի ենթարկվածներն են Երևանի բնակիչ, 33-ամյա Սևակ Վահրադյանը, Գյումրիի բնակիչ, 34-ամյա Սուրեն Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Ավդալյանը, Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Բադալյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Լևոն Մկրտումյանը և Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Գարիկ Անտոնյանը։ Վրաերթի հետևանքով 33-ամյա և 27-ամյա երիտասարդները տեղում մահացել են, իսկ մյուսները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 17-ին ՀԿԳ ավագ քննիչ Սեդրակյանը դիմելու է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը դեպքի վայրից փախուստի դիմած «Mercedes»-ի վարորդի՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի էր ենթարկել 6 հետիոտնի՝ նրանց թողնելով անօգնական, դիմել փախուստի։ 2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։

--00—ԼՄ