Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում․ հայտնում է 1TV.ge-ն։

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 645 թեստ, այստեղից 20 727-ը՝ հակագենի արագ թեստով և 10 918-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,4%, վերջին 14 օրը –2,77%, վերջին 7 օրը –2,04%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 293 321 դեպք: Ապաքինվել է ևս 442 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 831:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 916 անձ:

Երկրում պատվաստվել է 26 427 անձ, օրական պատվաստվել է 1 504 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 331 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 720»,- նշված է տեղեկության մեջ:

--00—ՄՀ