Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի գերշքեղ հյուրանոցներից մեկում. Mediaport

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի գերշքեղ «The Biltmore Tbilisi Hotel» հյուրանոցում:

Mediaport-ը կապ հաստատեց հյուրանոցի հետ և ներկայանալով ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ՝ խնդրեց փոխանցել սենյակի արժեքի մասին տվյալներ՝ վճարումը նախապատրաստելու համար և պարզեց, որ ՀՀ նախագահը բնակվում է հյուրանոցի «Royal Suite» թագավորական սենյակում, որի 1 գիշերվա արժեքը սկսում է 2000 ԱՄՆ դոլարից: 

Եվ պետական միջոցների նման մսխումն իրականցվում է երկրում հաստատված աղետի ու ավելացող չքավորության պայմաններում:

հյուրանոց

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս