ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Թբիլիսիում, Հավլաբարի տարածքում տեղակայված «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժել է զինված անձ ու պատանդ վերցրել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Տեղում մոբիլիզացված են իրավապահ մարմիններ, բանկի տարածքը փակ է դեղին ժապավենով։
Լրացուցիչ տեղեկություն թեմայի շուրջ դեռևս չկա:
Նշենք, որ իրավիճակով պայմանավորված կաթվածահար է եղել երթևեկությունը Հավլաբարի գլխավոր փողոցում, ինչպես նաև չի աշխատում «Ավլաբարի» մետրոկայանը:
--00--ԱԹ