«Բացառել ընտրակաշառքը».Փաշինյանը համոզված է՝ ոստիկանները կապահովեն ազատ ընտրելու իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Ոստիկանության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ոստիկանների կողմից դրա կարգը պահելուն։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը», - ասել է նա։

Վարչապետը նաև նշել է՝ սկսած 2018թ.-ից իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն:

«Համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել», - հայտարարել է վարչապետը։

--00—ԼՄ