ԱԻՆ-ում քննարկվել է գազի ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է հանրապետությունում գազասպառող բնակիչ-բաժանորդների բնակարաններում ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ մասին հակտնում է ԱԻՆ-ը։

Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել նոր մոտեցումներ ու կարգավորումներ:

Քննարկմանը մասնակցել են՝ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Աի նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է թեմայի շուրջ ձևավորված հանրային կարծիքի կարևորությունն ու նշանակությունը, առաջարկել է մշակել և առաջ քաշել անհրաժեշտ նոր մոտեցումներ՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ներտնային սպասարկման ծառայության անվտանգության ապահումը և պատասխանատվությունն ամբողջությամբ վերապահված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազամատակարար կազմակերպությանը, ուստի քննարկումն անց է կացվել նշվածի համատեքստում և առաջարկված երեք հիմնական այլընտանքային տարբերակների շրջանակում:

Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքների և առաջարկությունների համադրման արդյունքում կամփոփվի և Կառավարության քննարկմանը կներկայացվի ամենաարդյունավետ տարբերակը՝ ի շահ հասարակությանը և պետությանը,-ամփոփել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

--00—ԼՄ