Սոթքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը. 4 ամիս աշխատավարձ չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հասարակական

Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո, հանքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին, ինչի հետևանքով աշխատողները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Մի շարք հաստիքներ էլ կրճատվել են։ Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Գեղարքունիքի մարզի տասնյակ համայքների բնակչները, որոնք աշխատում էին հանքում, արտագաղթի ճանապարհին են, քանի որ օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել։ 

Նրանք պահանջում են հանդիպում ղեկավարության հետ։