Հայուհին՝ Ժան-Կլոդ Վան Դամի «թիկնապահ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 3, 24News

Thumbnail

Ամերիկյան հայտնի դերասան ու կինոռեժիսոր Ժան-Կլոդ Վան Դամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նկարահանված Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում:

Դերասանը պատմում է օդանավակայանում իր արկածների մասին ու ներկայացնում տեսանյութում երևացող աղջկան՝ օդանավակայանի duty-free-ի աշխատակցուհի հայուհի Արաքսյային:

Դերասանը նշում է, որ սիրում է Հայաստանը, Շառլ Ազնավուրին, որն իր լավ ընկերն է ու իր սիրելի երգիչը:

Վան Դամի խոսքերով, ինքն ուշացել է դեպի Թուրքիա իր թռիչքից, հաջորդ չվերթին սպասելիս նրան ընկերակցել է Արաքսյան՝ դառնալով իր թիկնապահը: