Մինչև տարեվերջ նախատեսում ենք բնակչության 20 տոկոսին պատվաստել․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է, որ մինչև տարեվերջ նախատեսում են բնակչության 20 տոկոսին պատվաստել հակակորոնավիրուսային պատվաստանյութով:

24News-ի հետ զրույցում նշեց, որ պետք է անել հնարավորը, որ բնակչության շրջանում չտարածվի պատվաստվելուց հրաժարվելու միտումը: 

«Պատվաստանյութից հրաժարվողներ էլ կլինեն, բայց հերթագրվածների թիվը մեծ է»,- հավելեց նա:

Զեյնալյանը փոխանցեց նաև, որ մինչ այժմ պատվաստված անձանց մոտ որևէ խնդիր, որևէ բարդություն չի առաջացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ