Թբիլիսյան խճուղում բախվել են 3 ավտոմեքենաներ, մեկը շրջվել է. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

նկար

Ապրիլի 17-ին՝ ժամը 08:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են «Toyota Platz», «Mercedes-Benz C320» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ