Խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

 

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News 

խաղաղպահներ

Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են ռուս սակրավորների կողմից:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն իրենց հերթին ապահովում են գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման աշխատանքների իրականացումը՝ սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, կամ այն տարածքներում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել:

«Այստեղ մարդիկ վախենում են աշխատել. այստեղ ռումբ է ընկել, արկեր, մարտեր են եղել: Որպեսզի մենք կարողանանք խաղաղ աշխատել, պետք է տարածքը մաքրենք», - ասել է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նոյեմբերի 23-ից ի վեր, ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են շուրջ 2000 հա տարածք, 618 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25 500 պայթյունավտանգ առարկա:

--00—ՄՀ