Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News 

Էսթեր

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը պաշտոնը թողնելուց առաջ այլ աշխատանք է գտել Արգենտինայում, միայն թե չվերադառնա Հայաստան: Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ԱԳՆ իր աղբյուրներին: Նա այժմ աշխատանքի է անցել օդանավակայանում:

Թեև միջազգային հարաբերություններում սա Հայաստանի համբավը արատավորող խայտառակ քայլ է, բայց ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ 2018թ. հետո բավականին տարածված պրակտիկա է. դեսպաններից շատերը պաշտոնաթողությունից հետո պարզապես հրաժարվում են վերադառնալ՝ երկրում հաստատված անարդարության, սոցիալական խնդիրների պատճառով:

--00--ԱԹ