Տիրան Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News 

Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

--00--ԱԹ