Ռուսաստանը որոշել է վտարել Ուկրաինայի հյուպատոսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

աշխարհ

Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը, որը նախկինում ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ, ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում ստիպված կլինի լքել Ռուսաստանի տարածքը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Պոկոտիլոն կանչվել է ՌԴ ԱԳՆ:

«Ռուսական կողմը մատնանշել է այս տեսակի գործունեության անթույլատրելիությունը, որն անհամատեղելի է հյուպատոսական աշխատակցի կարգավիճակի հետ եւ վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին: Հայտարարվել է, որ Ռուսաստանի տարածքում նրա մնալն անցանկալի է, եւ առաջարկվել է ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում լքել նրա սահմանները»,- ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ