Քննարկվել են Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Իրանում ՀՀ դեսպան

Ապրիլի 15-ին դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուդմար Գոնսալես Ագիլարենտոյին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի և այդ համատեքստում Իրանի դերակատարության մասին:

Դեսպան Թումանյանը տեղեկություններ է հաղորդել Արցախյան երկրորդ լայնամասշաբ պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ հատուկ ընդգծելով մարդասիրական բնույթի խնդիրները: ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ երկրների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձման հարցում:

--00--ԱԹ