Նա նման է անհույս թմրամոլի, ով թմրանյութի համար պատրաստ է վերջին ստորության. Լևոն Քոչարյան

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, տելեգրամյան իր էջում գրել է.

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ... 

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»:

--00--ԱԹ