Որդին դիմել է ոստիկանություն՝ Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հանգուցյալ մոր ոսկյա մատանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Գրիգոր Լուսավորիչ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։

Վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին

--00—ՄՀ