Բայդենն ամերիկացիներին կոչ է անում անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

կորոնավիրուս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են երկուշաբթի օրվանից պատվաստումները հասանելի դարձնել երկրի բոլոր մեծահասակների համար: «Պատվաստումն անվճար է և հարմար: Սա թույլ կտա ձեզ անել առավելագույնը՝ ինքներդ ձեզ և մյուսներին կորոնավիրուսից, այդ թվում՝ դրա նոր տարբերակներից պաշտպանվելու, տնտեսության վերականգնման և կյանքը սովորական հուն վերադարձնելու գործում օգնելու համար:

«Շնորհակալություն, եթե արդեն պատվաստված եք։ Եթե նոր եք պատրաստվում պատվաստվել, խնդրում եմ, անցեք այդ ընթացակարգով մինչեւ վերջ»,-ասել է ԱՄՆ նախագահը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս