ԵԽԽՎ-ում վաղը կքննարկվի հայ գերիների հարցը․ թեման ներառվել է օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News  

ԵԽԽՎ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվեց և հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը: Նշեմ, որ մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում և Բյուրոյում: 
Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս, խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից: Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից»:

--00—ՄՀ