Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

կորոնավիրուս

Ապրիլի 19-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։ Այս մասին հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Նշվում է, որ ներկայում ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն Sputnik-V պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս