Պուտինն ու Բայդենը զրուցել են, քննարկել Բելառուսում պետական հեղաշրջման փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Պուտին Բայդեն

ՌԴ և ԱՄՆ նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Երկու նախագահները քննարկել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձը: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իր նկատմամբ հարձակման նախապատրաստումը, սակայն պատասխան չի եղել:

Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝  կարո՞ղ է նա հաստատել, իսկապե՞ս այս թեման բարձրացվել է Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի ընթացքում:

«Այո, կարող եմ»,- ասել է Պեսկովը:

--00--ԱԹ