ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 7 ավտոմեքենա։

Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 7, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով շահագործվող՝ 1 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Վարորդներին ՃՈ-ն հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության  կանոնները։ 

--00--ԱԹ