ֆուտբոլիստները՝ ովքեր կմասնակցեն Սուպերլիգային, կարգելվի հանդես գալ ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Շեֆերին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արձագանքել է Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծման որոշմանը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Ֆուտբոլիստներին, ովքեր հանդես կգան Սուպերլիգայում, կարգելվի մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Նրանց թույլ չեն տա խաղալ իրենց ազգային հավաքականներում»,- մեջբերում է Չեֆերինին Squawka-ն։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։

--00—ՄՀ