Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Պուտին

Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթաժողովում: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխարհի 40 առաջնորդի, այդ թվում`Ռուսաստանի գործընկերոջը, հրավիրել է միջոցառման, որը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը` առցանց ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը շարադրելու է Ռուսաստանի մոտեցումները` միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում, ուղղված կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,-ասված է հաղորդագրությունում։
 

--00—ՄՀ