Վահրամ Սահակյանի ներկայացման չեղարկմանը քաղաքական աստառ հաղորդելն անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ստանիսլավսկու թատրոն

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը պարզաբանում է տարածել, որում անդրադարձել է ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկմանը, սակայն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա չեղարկման պատճառների մասին։

Մասնավորապես, թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումը և իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»։

--00--ԱԹ