«The Halo trust»-ը Արցախի որոշ հատվածներում կիրականացնի զինամթերքի վնասազերծման աշխատանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

Այսօր Ստեփանակերտ քաղաքի Կամոի փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Մարտակերտ քաղաքի հարակից տարացքներում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Պայթյունի ձայն լսելու դեպքում հորդորում է չանհանգստանալ:

Տեղեկատու հեռախոսներ՝-911,101,112, (047) 940911

--00—ԼՄ