Դանակահարություն՝ Շիրակի մարզում․ 68-ամյա ամուսինը մահացու դանակահարել է 64-ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Ապրիլի 20-ին՝ ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա Լիանա Վարդանյանը, որը քիչ անց մահացել էր։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շիրակացու փողոցի տնակներից մեկում կնոջը դանակահարել է նրա 68-ամյա ամուսինը, որը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։

Տղամարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ