Փաշինյանի դեմ ակցիաների կապակցությամբ քրգործ է հարուցվել խուլիգանության հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքի մարզ այցի ընթացքում իրականացվող ակցիաների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին 24news-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի, այն է՝ խուլիգանության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է: Նրան այստեղ դիմավորում են բողոքի ակցիաներով, սուլոցներով ու հայհոյանքներով, «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով: Սյունիքի մարզում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը դիմել է իրավապահներին` կոչ անելով հանրության համար տեսանելի ձևով պատժել տեղի ունեցածի մեղավորներին:

Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե:

--00--ԱԹ