Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հասարակական

Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:

Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝

  • Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.

Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:

  • Գնումների ապահովագրություն.

Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար  ԱՄՆ դոլարի փոխհատուցում,

  • Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝
  • թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
  • թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
  • թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
  • ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
  • արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
  • վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
  • անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
  • 4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,
  • Concierge ծառայություն - Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝
  • թռիչքների ամրագրում,
  • հյուրանոցների ամրագրում,
  • ռեստորանների ամրագրում,
  • մեքենաների վարձույթ,
  • միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
  • ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:

Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

--0--ԿԿ