ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ վրեժ լուծելու ցանկությունից․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

1.jpg

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից։ Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշում է, որ վրեժ լուծելու ցանկությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: 

«ՌԴ-ն կողմերին կոչ է անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա:

--00--ԱՀ