Հաագայում ՀԱՊԿ պետություններն անդրադարձել են Արցախում քիմիական նյութերի կիրառմանը․ «ՀՀ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

նկար

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անկախ այն բանից, թե ինչ ինտեգրացիոն գործընթացներ են փորձում զարգացնել տարածաշրջանում, Արցախում հրահրված ադրբեջանաթուրքական ագրեսիան առաջ է բերել հարցեր, որոնք պետք է ստանան համարժեք պատասխաններ: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվեցին պատերազմական հանցագործությունների դրվագներ, որոնք քննության կարիք ունեն միջազգային համապատասխան ատյաններում:

Նախօրեին Հաագայում տեղի ունեցած Քիմիական զենքի արգելման կազմակերպության 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Արցախում վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ