Գորիսի փոխքաղաքապետը ազատ արձակվեց, խուլիգանության համար նրան մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է փոխքաղաքապետի պաշտպանը՝ Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ ակցի ընթացքում կազմակերպված բողոքի ակցիաների շրջանակում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը բերման էր ենթարկվել։ Նրան Գորիսից տեղափոխել էին Երևան, տարել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ նրա նկատմամբ, ըստ նրա պաշտպանի, նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցբերել։ Պաշտպանը հանցագործության մասին հողորդում է ներկայացրել իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի փաստով։

--00—ԼՄ