Զլատան Իբրահիմովիչը միացել է արցախահայությանն ուղղված աջակցության ակցիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

սպորտ

Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ստացել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կողմից ուղարկված՝ նրա ստորագրությամբ մարզաշապիկ։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

«Շարունակում եմ հիանալ ֆուտբոլային հասարակության բարեսիրտ աջակցությունից, բայց այս մեկը գերազանցեց ակնկալիքներս․․․ Հենց նոր Զլատան Իբրահիմովիչից ստացա նրա՝ «Միլանի» մարզաշապիկը»,- գրել է Իսկանդարյանը։

Ավելի վաղ Իսկանդարյանը հայտնել էր, որ ապրիլի 18-25-ը կկայանա աճուրդ, որտեղ կվաճառվեն հայտնի մարզիկների ինքնագրերով մարզաշապիկներ (Պելե, Ռաուլ, Մխիթարյան, Պուլիշիչ և այլ մարզիկների շապիկներ)։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցությանը։

Սպորտ

--0--ԿԿ