Զաքարյանի ձերբակալման բողոքի քննությունը Շահվերդյանին մակագրել է դատարանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Զաքարյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է դառնում , որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։ Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար, ինչու հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով , ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես «իշխանության սրտի դատավորներից մեկը», ինչպս նաև հանրային և քաղաքական գործիչների մասով «անհիմն կալանքեր տվող դատավոր» ։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանը ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով ։

Մեկնաբանեմ՝

Այսօր ժամը 15։00 ծանուցվել ենք մանակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և ,քանի որ, ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։

Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»։

 --00—ՄՀ