Շուշին ու Հադրութը հայկական են. Օպերայի բակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մինչ երթի մեկնարկը կազմակերպիչներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

«Մենք այստեղ համայն աշխարհին, մեր թշնամիներին ասում ենք․ Սասունը հայկական է, Մուշը հայկական է, Շուշին հայկական է, Հադրութը հայկական է»,-դրոշի այրման ժամանակ հայտարարեց բանախոսներից մեկը։

--0--ԿԿ