Մենք 2 դավաճան-կապիտուլյանտ ունենք. հիմնականը Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News 

բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևն անընդհատ ասում է. բացեք Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, թե չէ ես կբացեմ։ Մերոնք մինչև հիմա չեն պատասխանում։ Չեն ասում ի՞նչ միջանք, ի՞նչ բան։ Նոյեմբերի 9-ի փ-թղթում խոսվում է սոսկ կոմունիկացիաներ (իմա՝ ճանապարհներ) տրամադրելու մասին։ Միջանցքը սոսկ ճանապարհ չէ, միջանցքում էքստերիտորիալության սկզբունք կա։ Ու հանկարծ այսօր մամուլից իմանում եմ, որ Փաշինյանն էլ Ալիևի նման Սյունիքում մերձավորների շրջապատում հայտնել է, չենք ուզում միջանցքը կամավոր տալ, ուժով կվերցնեն։ Իա՛։

Ուրեմն բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանին ոչ թե կոմունիկացիա է տրամադրվում, այլ միջանցք։ Ու սա կարծես ռուսների դուրն էլ չի գալիս։ Արդյունքում, ոչ-ոք Ալիևին չի ասում միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են։ Հիմա, սյունեցիները այս առումով բնազդորեն ճիշտ են։ Ու արդարացիորեն Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ ու դավաճան, ընդվզում են։ Բայց սիրելի սյունեցիներ, այդ նույն բառերով ինչո՞ւ Արմեն Սարգսյանին չդիմավորեցիք։

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետով նա սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է։ Նույն Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ տարածքային փոփոխություններն արվում են հանրաքվեով։ Իսկ մինչ այդ 168-ի 2-րդ մասով նման հանրաքվեի վերաբերյալ եզրակացություն պետք է տա Սահմանադրական դատարանը։

Տղերք, ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։ Բա Սյունիքում սրան ինչի՞ չէիք դավաճան անվանում։ Սա նիկոլի խնդիրը չէ, է, այլ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հարավային Կովկաս և լուծել ղարաբաղյան հակամարտությունը։

Սյունեցիներ, դուք սա չգիտե՞ք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ինչո՞ւ Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։

p.s. Այսօր ապրիլի 24-ն է։ Բոլորս աղոթում ենք մեր զոհերի համար։ Անչափելի է երթի դուրս եկած մեր հայրենակիցների թիվը։ Լավ է։ Բայց եկեք թոթափենք մեր վրայից ամեն անգամ զոհվածների հետևից լացելը։ Վաղը Սյունիքը չի լինելու։ Արցախը համարյա թե չկա։ Եվ ուրեմն այս նույն ինտենսիվությամբ եկեք 1 ժամով հավաքվենք նախագահականի դիմաց դուրս վռնդենք Արմենին և ապա իջնենք հրապարակ և իշխանությունից հեռացնենք մյուս կապիտուլյանտին։ Այ, սրանով մենք կհարգենք 1915-ի, 1988-ի, 2020-ի զոհերի հիշատակը»:

--00--ԱԹ