ԵԱ. Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը 8-րդն է

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

սպորտ

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Հայաստանը մեդալ չնվաճեց: Ինչպես հայտնում է Sport.news.am-ը, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը 14.866 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 8-րդն էր՝ 14.658 միավոր:

Այս վարժության չեմպիոնի կոչումը նվաճեց Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆտերիոս Պետրոունիասը, որը հավաքեց 15.400 միավորով:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել էր նժույգի թափեր վարժության Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից միայն բազմամարտում հանդես եկող Արմեն Պետրոսյանին չէր հաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

--00--ԱԹ