Բայդենի հայտարարությունից հետո հեշտությամբ կարելի է ճնշել Թուրքիային, դիվիդենտներ քաղել

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 24,  24News

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց հետո հեշությամբ կարելի է ճնշել Թուրքիային եւ դիվիդենտներ քաղել։ Այս մասին 24News-ին ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ ունեք բացառիկ վիճակ, որը հայ համայնքի, հայկական լոբբիստական կառույցների երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր։

Սարգսյանը կարծում է, որ սա պետք է կապիտալիզացնել, իսկ դրա համար մենք պետք է վարենք ադեկվատ արտաքին քաղաքականություն։

--00--ԱՀ