Երևանում բախվել են Toyota Sienta-ն ու Toyota Camry-ն. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում, կոտրերով պատն ու ապակիները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել թոնրատան աշխատակիցները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ