Միրզոյանը ստորագրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ռեյտինգային ընտրակարգը վերացվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

արարատ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովն ապրիլի 1-ին ընդունել էր ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ռեյտինգային ընտրակարգը վերացվել էր։ Համաձայն օրինագծի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ չի ստորագրելու օրենքը, բայցև չի դիմելու Սահմանադրական դատարան դրա սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերեւույթ խնդրահարույց չէ»,– ասել էր նախագահը։

--00—ԼՄ