Ապրիլի 25-ին կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» շարժման անդրանիկ համագումարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

Նորաստեղծ «5165» ազգային շարժումը ապրիլի 25-ին անցկացրեց իր անդրանիկ համագումարը, որի ընթացքում ներկայացվեցին շարժման նպատակները և գաղափարախոսությունը։

Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին` շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն իր բացման խոսքում մասնավորապես ասաց.

«Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և երկիրը հանելու այս ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն:

Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով»:

--0--ԿԿ