Զելենսկին հանձնարարել է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RBC գործակալությունը։

Ըստ Զելենսկու՝ ամեն ինչ տանում է նրան, որ հանդիպումը կայանա: Նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ նա Պուտինին առաջարկել էր հանդիպել Դոնբասում, սակայն Պուտինն առաջարկել էր հանդիպում անցկացնել Մոսկվայում: Ինչպես նշել է Զելենսկին, իր համար հանդիպման էությունն է կարևոր է «որտեղ կլինի՝ մանրուք է»։

--00—ՄՀ