Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել։

Ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և վանական համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։ Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

«Առանց ռուս խաղաղապահների՝ մարդիկ ևս կարող են այստեղ այցելել, բայց դա վտանգավոր է։ Իսկ հիմա անվտանգ է, քանի որ մեր անվտանգության երաշխիքը ռուսական դրոշն է», - հայտնել է վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը։

--00—ԼՄ