Թուրքիայում հայտարարել են, որ լոքդաունը չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Թուրքիա

Փողոց դուրս գալու սահմանափակուները, որոնք Թուրքիայում մտցվել են ապրիլի 29-ից մինչև մայիսի 17-ը լոքդաունի գործողության շրջանակներում, չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասված Է հանրապետության ներքին գործերի նախարարության շրջաբերականում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսային իրավիճակի պատճառով երկրում լիակատար լոքդաուն Էր հայտարարել ապրիլի 29-ի ժամը 19:00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 05:00-ն: Բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, բացառությամբ ՆԳՆ-ի շրջաբերականի կողմից ազատվածների: Միջքաղաքային ուղևորությունները թույլատրված են միայն իշխանությունների կողմից թույլտվություն ստանալուց հետո: Հյուրանոցների ամրագրումը բացառություն չԷ միջազգային ուղևորությունների սահմանափակումների համար:

«Պարետային ժամի սահմանափակումներից ազատվելը տարածվում Է այն օտարերկրացիների վրա, որոնք ժամանակավորապես մեր երկրում են գտնվում տուրիստական գործունեության շրջանակներում: Օտարերկրացիները, որոնք ունեն կեցության վկայագիր, ենթարկվում են պարետային ժամի գործողությանը»,-ասվում Է փաստաթղթում:

 --00—ՄՀ