Նախիջևան-Սյունիք-Զանգելան հատվածում կարող են արհեստական բախումներ սկսվել. Ալեն Ղևոնդյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

«Սյունիքի կարևորությունը ռեգիոնալ կտրվածքով է։ Սա այն փոքրիկ պատվարն էր, որը չէր գտնվում պանթուրքիստական հավակնություններ ունեցող պետությունների ուշադրության ներքո։ Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, նաև քաղաքական շերտավորում է։ Պետք էր հասկանալ՝ այնտեղ ինչ իրավիճակ էր։ Ինչպիսի՞ խնդիր է դրել գործող վարչապետը։ Նա մասամբ կարողացավ կատարել Արցախը «հանձնելու» օպերացիան։ Հիմա օրակարգը Սյունիքն է»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Հարցին, թե արդյո՞ք Սյունիքի հետ կապված օպերացիա կա, քաղաքագետն ասել է, որ կան տեսանելի միտումներ, որ ինչ-որ մի փուլում Հայաստանը իմիտացիոն դիմադրություն ցույց տա Սյունիքում։ 

«GPRS սահմանազատումը հենց այնպես չի արվել։ Ադրբեջանական ստորաբաժանումները շահեկան դիրքերում են հայտնվել բոլոր այն հատվածներում, որոնք հետագայում վիճարկելի կարող են դառնալ։ Ունենք մի իրավիճակ, որ եթե հանկարծ որոշում կայացվի ճեղքել Սյունիքը, դրա համար բոլոր պայմանները ստեղծված են։ Ինչ-որ փուլից հետո վարչապետը Սյունիքի համայնքապետերին կմեղադրի սեպարատիզմի մեջ և կասի, որ նրանք խոչնդոտում են խաղաղության հաստատմանը։ 

Սյունիքը պատվար է։ Այստեղ շահեր ունեն թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ն։ Այս փոքրիկ պատվարը մեծ խաղի մեջ կարևոր դերակատարում ունի։ Վարչապետն աճուրդի է դրել Սյունիքը։ Ունի որոշակի պայմանավորվածություններ։ Ամեն ինչ բաց և ցուցադրական չի արվում։ Ջանք է գործադրվում, ստեղծվում է մի իրավիճակ, որի արդյունքում ասում է՝ ցանկանում էինք պահել, չկարողացանք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ