Ադրբեջանի կողմից Սյունիքում առաջիկայում ռազմական էսկալացիա իրականացնելը քիչ հավանական է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ ցանկություններն ու նպատակները թեև միայն Սյունիքով չեն ավարտվում (նրանք խոսում են Երևանի ու Սևանի մասին), այդուհանդերձ, առաջիկայում Սյունիքում ռազմական էսկալացիան Ադրբեջանի կողմից քիչ հավանական է համարում:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ նման համոզման կարելի է գալ՝ վերլուծելով թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն ու արվող հայտարարությունները:

Հայրապետյանը, անդրադառնալով Բաքվում բացված «Ռազմավարի պուրակին», առանձնացրեց. «Այն, ինչ-որ առումով, օգնեց մեզ՝ ցույց տալու Բաքվի իրական դեմքը, ներկայացնելու աշխարհին՝ իրականում ատելության ինչպիսի քարոզ է անում Ադրբեջանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ