Opel Combo-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել է․ կա մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

․

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ, 30-ամյա  Գառնիկ Մովսիսյանը իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Արարատ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ