Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո կարող է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Էրդողան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո թուրքական «Վաթան» կուսակցությունը երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է վերանայել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Թուրք պատգամավորներն առաջարկել են Ղրիմը ռուսական տարածք ճանաչել և արգելափակել ամերիկացիների մուտքը «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմաբազաներ:   Журналистская правда կայքն այս թեմայով ներկայացրել է  Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի վերլուծությունը։

«Թուրքիայի կողմից միայն բանավոր պատասխաններ և սպառնալիքներ են հնչում, մեղադրանքներ հնդկացիների ցեղասպանության համար և այլն: Ոչ մի լուրջ բան ԱՄՆ-ի հանդեպ, ինչպես միշտ, տեղի չի ունենա: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ուղերձն ԱՄՆ-ն հետ չի կանչի: Թուրքիայի կողմից թույլ միջոցառումներ են ձեռնարկվում, որոնք ոչ մի կերպ չեն վնասի Ամերիկային»,-  կարծիք է հայտնել Բաղդասարովը:

Նա նշել է, որ Էրդողանը խորամանկ գործիչ է և ամերիկյան ռազմաբազաները վերացնելը շահավետ չի լինի նրա համար: Գործիչը ենթադրում եմ, որ նա հիմա պատրաստվում է Բայդենի հետ հանդիպման, որից հետո կհայտարարի լավ հարաբերությունների նոր ժամանակաշրջանի մասին։

 

  --00—ՄՀ