Նախագահը չի մեկնաբանում հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարման լեգիտիմության հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահը չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն: Այս մասին NEWS.am–ին հայտնել են նախագահի աշխատակազմից՝  ի պատասխան այն հարցի, թե արդյոք վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք ունի՞, թե՞ ոչ։

Կայքը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2–րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր նաև, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։

Ի պատասխան՝ նախագահականից հիշեցրել են` «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով» , միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ արձանագրել է, որ կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված) Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություններից է:

--00--ԱԹ