«Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի հուշարձան-շենքը կփոփոխվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

կենտրոն

Կառավարությունը ապրիլի 29-ի նիստում թույլատրել է մասնակի փոփոխել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Աբովյան փողոցի 58 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան- շենքի ձախակողմյան հատվածը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան պահանջով:

Աբովյան 58 հասցեում գտնվող հուշարձան-շենքը (ներկայում՝ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոն) այժմ հնարավորություն չունի ապահովել ավելի շատ քանակի զինվորների բուժումը, որոնց քանակն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո: Ներկայիս շենքային ծավալների պայմաններում վերականգնողական տունը չի կարող ընդունել և բուժել հրատապ բուժման կարիք ունեցող բոլոր զինվորներին:

Այս փոփոխության նպատակն է Հուշարձան-շենքում իրականացվելիք աշխատանքների շնորհիվ վերանկանգնել, նորոգել և ներսույթում վերահատակագծել հուշարձանը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի պատերազմի ընթացքում վիրավոր և հաշմանդամ զինվորների հետագա բուժումն առողջապահական ժամանակակից չափորոշիչներին համապատասխան՝ լիարժեք կյանքին վերադառնալու նպատակով:

  --00—ՄՀ